Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Բերդ քաղաքի թիվ 2 մանկապարտեզի վերանորոգված շենք և ծանոթացավ նախադպրոցական այդ հաստատության վերանորոգման աշխատանքներին, ինչպես նաև ստեղծված պայմաններին:
Թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Շուշանիկ Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այժմ երեխաների համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ ֆիզիկական և կրթական զարգացման համար: Տնօրենի խոսքով՝ մինչև վերջերս մանկապարտեզը ջեռուցվում էր փայտե վառարանների միջոցով, իսկ նոր շենքում կառուցվել է լոկալ ջեռուցման համակարգ:
Բերդ քաղաքի թիվ 2 մանկապարտեզը կառուցվել է 1984 թվականին: Շենքը երկհարկանի է և բաղկացած է չորս մասնաշենքից: Մանկապարտեզ հաճախում է 220 երեխա: Վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2013 թվականի տարեվերջին: