ԱՄՆ-ն ավարտում է սիրիացի ապստամբներին ցուցաբերվող օգնությունն ընդլայնելու նախագիծը
ԱՄՆ կառավարությունը ավարտին է հասցնում սիրիացի ապստամբներին աջակցություն ցուցաբերելու նախագիծը, որով նախատեսվում է մեծացնել Հորդանանում տեղակայված չափավոր ընդդիմության անդամների մարզումների և մակատարարվող սպառազինության թիվը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունում ունեցած երկու աղբյուրներին:
Նրանց փոխանցմամբ` լրացուցիչ օգնությունը լինելու է չափավոր, և չի պարունակելու երկիր-օդ դասի հրթիռներ, թեև ընդդիմությունը Օբամայի վարչակազմին խնդրել էր մատակարարել առաջավոր զենքեր, այդ թվում` երկիր-օդ դասի հրթիռներ և ուժեղ ճնշումներ գործադրել Ասադի վրա: Սակայն ԱՄՆ-ն հրաժարվել է զենք մատակարարել չափավոր ընդդիմությանը` վախենալով, որ այն կարող է ընկնել իսլամիստական խմբավորումների ձեռքը:
Աղբյուրի փոխանցմամբ, լրացուցիչ օգնությունը չի ֆինանսավորվելու Կոնգրեսի կողմից: