Մայրության և գեղեցկության տոնն ենք նշում այսօր
Այսօր Հայաստանում նշվում է մայրության և գեղեցկության տոնը: Այս տոնը յուրատիպ մուտք գործեց մեր տոնացույց` 1996թ-ին Կանանց միջազգային տոնը խորհրդանշող մարտի 8-ը հանվեց տոնացույցից և փորձ արվեց մեկը մյուսով փոխարինել:
Սակայն դա երկար չտևեց և 2001թ-ին, երբ Հայաստանն ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» նոր օրենքը, մարտի 8-ը վերադարձվեց պետական տոնացույց. միևնույն է` կար այն այնտեղ, թե ոչ, բայց ժողովուրդը նշում էր սիրված տոնը:
Դե իսկ ապրիլի 7-ից չհրաժարվելու գաղափարն էլ ծնեց կանանց միամսյակը` մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում: