Արամ Սարգսյան. Վարչապետի թեկնածու պետք է փնտրել անգամ Հայաստանից դուրս (տեսանյութ)
Վարչապետի հրաժարականի պատճառները մի քանիսն ես: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը` նշելով, որ առաջին և գլխավոր պատճառն ՍԴ-ի կայացրած վճիռն էր:
«Կառավարության նիստը սկսելուն պես, վարչապետը, կարծես թե ոչինչ չի պատահել, ընդամենը հայտարարեց, որ օրենքը գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը: Ստացվեց, որ ՍԴ որոշումը իրենք ճիշտ չգնահատեցին և Հանրապետության Նախագահի համբերությունը հատեց այդ պահին»,-նշեց Արամ Սարգսյանը:
Ըստ նրա` ՍԴ-ն Հայաստանում փոքր հեղաշրջման հեղինակ դարձավ, իսկ վարչապետը չգիտեր, որ ինքը այդ օրը հրաժարական է տվել և հրաժարականը պետք է ընդունվի. «Ես սա ասում եմ, որովհետև նա ժողովրդական արտիստի հատկություններ չունի, որպեսզի այդպիսի դերակատարում ունենար»:
Դեմոկրատական կուսակցության նախագահն ասաց, որ մենաշնորհային համակարգը քանդելու համար վարչապետի թեկնածու պետք է փնտրել ոչ այն շրջապատում, որն այսօր կա, այլ ավելի հեռու` անգամ Հայաստանից դուրս:
Մանրամասները` տեսանյութում: