Ադրբեջանում տաքսիների վարորդներին արգելել են ուղևորների հետ քաղաքական թեմաներ քննարկել
Ադրբեջանում տաքսիների վարորդներին խստիվ արգելել են ուղևորների հետ քաղաքական թեմաներ քննարկել:
Ինչպես հայտնում է «Ազադլիգ» թերթը, Բաքվում գործող թիվ 189 տաքսի ծառայության կենտրոնական գրասենյակը իր մոտ 3 հազար վարորդների բջջային հեռախոսներին հաղորդագրություն է ուղարկել և հանձնարարել պատվերը կատարելու ընթացքում քաղաքական թեմաներով, ինչպես նաև պետության դեմ բացասական բնույթի խոսակցություններ չվարել:
Իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը գտնում է, որ դրա հետևում բոլորովին էլ տաքսի ծառայության ղեկավարությունը չի կանգնած:
«Սա չնչին հարց չէ: Այն միանշանակ սահմանադրությամբ քաղաքացիներին տրված խոսքի ազատության խախտում է և միջամտություն»,- ընդգծել է իրավապաշտպանը:
Ռասուլ Ջաֆարովի խոսքերով` նման քայլը հիմք է տալիս պնդելու, որ տաքսու վարորդներին գաղտնալսել են:
«Իշխանությունները տեսնում են, որ մարդիկ ամեն տեղ դժգոհություն են հայտնում, քննադատում են իշխող ռեժիմը: Այդ խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունը ցանկանում է ամեն կերպ փակել նրանց բերանը»,- նշել է իրավապաշտպանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում