Գաբալայի ՌԼԿ-ի տարածքը հանձնվել է Ադրբեջանի ՊՆ-ին
Ադրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, որը մինչև 2012 թվականը շահագործվում էր Ռուսաստանի կողմից, փոխանցվել է Ադրբեջանի զինված ուժերի տնօրինմանը: Այս մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Վագիֆ Դերգահլին:
Հիշեցնենք, որ պաշտոնապես Ռուսաստանն ու Ադրբեջանը չկարողացան համաձայնության նոր պայմանագրի ստորագրման հարցում, իսկ այն ժամանակ գործող պայմանագրի ավարտը նախատեսված էր 2012 թվականին: Ադրբեջանը ՌԴ-ին ներկայացրել էր նախկին վարձավճարից 20-25 անգամ մեծ գումար:
Պայմանագրի ավարտից հետո Ադրբեջանում ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը զբաղվում էր վերոնշյալի հետ կապված տեխնիկական հարցերով:
Ադրբեջանի ՊՆ-ն, ռադիոկայանի տարածքի շահագործման վերաբերյալ այլ մանրամասներ չի ներկայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում