Բակո Սահակյանն ընդունել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամներին` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ,տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի լրատվական ծառայությունից:
Հանդիպման սկզբում Նախագահ Սահակյանը շնորհավորել է կանանց մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ` մաղթելով հաջողություն եւ ամենայն բարիք: Քննարկվել են Հայաստանի ու Արցախի խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացմանը եւ ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում