Մեկնարկում է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»:
ԿԳՆ լրատվության բաժնից հայտնում են, որ հավաստագրման քննություններին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգով» նախատեսված վերապատրաստման դասընթացները:
Քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
•դիմում նախարարի անունով / Ձև-2/.
•վկայական` վերապատրաստման դասընթացներին մասնակցելու վերաբերյալ.
•բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
•աշխատանքային գրքույկի բնօրինակը և պատճենը կամ քաղվածքը.
•անձնագրի պատճենը,
•3x4 չափսի մեկ լուսանկար։
Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել 2014թ. ապրիլի 8-25-ը ներառյալ, ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա