Հնդկական օվկիանոսում հայտնաբերվել են անհետացած Boeing-ի «սև արկղերը»
Ավստրալիական նավը Հնդկական օվկիանոսում արձանագրել է անհետացած մալազիյական Boeing-ի «սև արկղերի» ազդանշանը: Այս մասին գրում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը` նշելով, որ հայտնաբերված ազդանշանները համընկնում են ինքնաթիռի «սև արկղերի» ազդանշանների հետ:
Նշվում է, որ ազդանշանի ստացման վայրը ճշտելուց հետո այնտեղ կուղարկվի սուզանավ ու անհրաժեշտ տեխնիկա. դա կպահանջի մի քանի օր, քանի որ Հնդկական օվկիանոսի խորությունն այդ հատվածում շուրջ 4500 մետր է:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Մալազիական ավիաընկերություններին» պատկանող Boeing 777-200-ը 239 ուղևորով անհետացել է Պեկինի ճանապարհին մարտի 7-ին: Մարտի 24-ին ավիաընկերությունը հաղորդագրություն տարածեց, որում հայտարարեց բոլոր ուղևորների զոհվելու մասին:
Նախորդիվ`
Մալազիական օդանավի առևանգման վարկածը՝ հավանականների շարքում
Malaysia Airlines-ը SMS-ով հարազատներին տեղեկացրել է, որ Boeing-ի ուղևորները զոհվել են
Հայտնաբերվել են կասկածելի օբյեկտներ, որոնք կարող են պատկանել անհետացած Boeing-ին
Անհետացած Boeing-ի ուղևորների հարազատները սպառնում են հացադուլ անել