Հարցազրույցներ 19:33 07/04/2014

Ազգային համաձայնության կառավարություն. Խորհրդարանական ուժերի դիրքորշումները

Վերջերս ակտիվորեն շրջանառվում է ազգային համաձայնության կառավարության ձևավորման թեման, որն էլ ավելի արդիական դարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո: Այս առումով հետքրքրական է ի մի բերել վերոնշյալ հարցում խորհրդարանական քաղաքական ուժերի դիրքորոշումները:

Այս համատեքստում առաջին հերթին ակտուալ է Տիգրան Սարգսյանի կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես եկած ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի տեսակետը:

Այսպես` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը  գործանականում չէր բացառել ՀՅԴ-ի` ազգային համաձայնության կառավարության կազմում ընդգրկվելու հնարավորությունը:

«Մենք մեր մոտեցումը բազմիցս հայտնել ենք և չենք վարանում կրկնել: Մենք ասել ենք, որ հստակ, հիմնավորված մոտեցումներ ունենք, թե ինչպե՞ս է պետք երկիրը այս ճգնաժամային իրավիճակից հանել և դա ձևակերպել ենք յոթ կետերի մեջ: Այդ յոթ կետերը, բնականաբար, ենթադրում են ժամանակացույց, ծրագրում… Եթե այս ամենը կատարվի, մենք կմտնենք պրոցեսի մեջ՝ անկախ ամեն ինչից, որովհետև վստահ ենք, որ դրա արդյունքում երկիրը նոր որակ կստանա: Իսկ Դաշնակցությունն էլ երկրի դիտորդը չէ, մասնակցելու է բոլոր այն գործընթացներին, որոնք հեռանկարային են պետության, ժողովրդի ապագայի համար:…Եթե լիարժեք, ամբողջությամբ մեր ծրագրերը ընդունվեն, մենք տեսնենք, որ ազգային, պետական ուղեգիծը, ընթացքը, տեմպը համապատասխանում են մեր մոտեցումներին, գաղափարներին, ապա՝ ինչո՞ւ ոչ»,- նշել էր Արմեն Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին ապա, ինչպես վկայում են հնչող տեսակետները, այստեղ ևս հակված են նմանատիպ համագործացությանը:

Մասնավորապես` դեպքերի նման զարգացումը չէր բացառել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը:

«Մենք միշտ էլ դրա մասին խոսել ենք, բայց ազգային համաձայնության կառավարությունը պետք է ձևավորվի նպատակների շուրջ, ոչ թե անձերի: Եթե նպատակները մեր համար լինեն ընկալելի, մենք միշտ էլ պատրաստ ենք քաղաքական ցանկացած ուժերի հետ ձեռնամուխ լինել քայլերի, որ երկիրը հանենք այն վիճակից, որը մենք գնահատում ենք բացասական»,- ասել է Գուրգեն Արսենյանը:

Իր գործընկերոջ տեսակետը կիսում է նաև ԲՀԿ խմբակցության մեկ այլ անդամ` 

Ստեփան Մարգարյանը` հավելելով որ ոչ ցանկալի իրավիճակներից խուսափելու համար միակ եղանակը դա է:

Այս առումով տրամագծորեն այլ տեսակետ ունի արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող Կոնգրեսը: Նման համագործակցության հնարավորությունը դեռևս Մարտի մեկի իր ելույթում բացառել էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Հայ Ազգային Կոնգրեսը, ինչպես նախկինում, այժմ էլ ձգտում է ամբողջական իշխանափոխության, այն է` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման` գիտակցելով միաժամանակ, որ այդ նպատակին միայնակ հասնել չի կարող, քանի որ դրա համար անհրաժեշտ է մյուս քաղաքական ուժերի աջակցությունը։ Վերջիններս, սակայն, կարծես թե ավելի հակված են հանգրվանային լուծման, այսինքն` նախ պարտադրել կառավարության հրաժարականը, և դրանից հետո միայն մտածել նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին։ Հասարակության և քաղաքական ուժերի ճնշման տակ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն դրական դիտելով, Կոնգրեսը այս մոտեցումն էլ ընդունելի է համարում, և ամենևին չհավակնելով առաջատարի դերի, պատրաստ է, հանուն համերաշխության, իր ողջ կարողությամբ համագործակցել մյուս ուժերի հետ` կառավարության հրաժարականին հասնելու հարցում։ Միաժամանակ հարկ եմ համարում հայտարարել, որ Կոնգրեսը ոչ մի պարագայում մտադիր չէ մաս կազմել Սերժ Սարգսյանի ձևավորած որևէ կառավարության, անկախ այն բանից, թե ինչպիսի պաշտոններ մեզ կառաջարկվեն»,- շեշտել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։

Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել էր, որ «Ժառանգություն» խմբակցությունը կքննարկի ազգային համաձայնության կառավարությանը մաս կազմելու հնարավորությունը, եթե ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ներկայացված այլընտրանքային ծրագիրն ընդունվի կառավարության կողմից:

«Մենք կներկայացնենք ծրագիր, որը կունենա երկու կարևոր բաղադրիչ՝ քաղաքական և սոցիալ-տնտեսական, որը պետք է ներկայացվի Կառավարությանը, հիմա եթե կլինի, կընդունվի, կդառնա միս ու արյուն, բնականաբար, այդ դեպքում, որպես հետևանք կարելի է քննարկել Կառավարության ձևավորումը»,- նշել էր Ռուբեն Հակոբյանը:

Խնդրի առչությամբ panorama.am-ը զրուցեց նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ: Վերջինս կարծիքով շատ ավելի կարևոր է ազգային համաձայնության կոնցեպցիայի, համագործակցության կյանքի կոչումը:

Կարդացեք նաև`

Քաղաքական կուսակցությունների դիրքորոշումները ՀՀ-ի հաջորդ վարչապետի թեկնածության վերաբերյալ
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:58
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին հրավիրում է լսելու Սրբուկին
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրում է Շահումյանի պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ վայելելու Սրբուկի համերգային...
Աղբյուր` Panorama.am
20:46
ՀԴԲ-ն Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի հարձակումը հետաքննում է որպես шհшբեկչություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժեղացել է
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կիրառական երկրաֆիզիկայի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանով.Գագիկ Սուրենյանց
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանցը գրում է. «Հունվարի 10-ից...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում. Ա. Պատրին
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում Լուսանկարները` Vse42.ruի ֆոտոթղթակից Ա. Պատրինի։
Աղբյուր` Panorama.am
18:23
Թուրքիայի գործարաններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել մանկական խաղալիքների գործարանում։ Դեպքի մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բաքուն Թեհրանին բողոք է հայտնել Իրանում Ալիևին և Էրդողանին վիրավորելու համար
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկում այս պահին հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների տեղի է ունեց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Մասկին տեսանկարել են Ամանորի գիշերը Թրամփի կողքին պարելիս
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում։ Տեսանյութը հայտնվել է...
Աղբյուր` Panorama.am
17:05
Նժդեհի կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գերմանիայում հինգ մարդ է զոհվել ինքնաշեն ճայթրուկների պատճառով
Գերմանիայում դեկտեմբերի 31-ի գիշերը հինգ մարդ է մահացել ինքնաշեն ճայթրուկների պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, այնուհետև վարորդը սկսել կրակել
Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է մարդկանց մեծ ամբոխի մեջ, որը հավաքված էր Բուրբոն փողոցում՝ զբոսաշրջիկների սիրելի վայրում։ Դրանից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:17
Թուրքական ընկերությունները գրավել են ռուսական շուկան լքած ընկերությունների բոլոր տեղերը
Թուրքական ընկերությունները ռուսական շուկայում զբաղեցնում են այնյ տեղեր, որոնք ազատվել էին հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
13:30
Վիճաբանություն, դшնшկшհարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ
 Հունվարի 1-ին, ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
171 նոր ավտոբուս՝ օպելների դիմաց
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}