«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել է Անդրանիկ Արզումանյանը
«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում թատրոնի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Արզումանյանը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին կայացել էր «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ, մասնակցել էին 7 թեկնածու: Մրցույթի արդյունքում հաղթող էին ճանաչվել Անդրանիկ Արզումանյանը և Գագիկ Մանասյանը: Եռօրյա ժամկետում մշակույթի նախարարը հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր:
Նախորդիվ՝
Օպերայի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու մրցույթում հաղթել են Անդրանիկ Արզումանյանը և Գագիկ Մանասյանը
Օպերայի տնօրենի պաշտոնի համար պայքարում են 7 թեկնածու
Օպերայի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը մեկնարկել է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում