ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը հանդես է եկել Քեսաբի վերաբերյալ հայտարարության տեքստով
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակության անդամները հանդես են եկել Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հայտարարության տեքստով։
Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ՀՀ պատգամավոր Նաիրա Կարապետյանն ասաց, որ փաստաթղթով ՀՀ պատվիրակությունը ցանկանում է ԵԽԽՎ-ի ուշադրությունը հրավիրել Քեսաբի դեպքերին։
«Գրավոր տեքստում կոչ է արվում Թուրքիայի իշխանություններին՝ իրենց տարածքը չտրամադրել ահաբեկչական կազմակերպություններին, քանի որ, ինչպես գիտենք, Քեսաբի վրա հարձակումը տեղի է ունեցել հենց Թուրքիայի տարածքից։ Փաստաթղթին միացել են արդեն մի շարք երկրներ՝ տարբեր քաղաքական խմբերից, և մինչև օրվա վերջ անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ կհավաքվի»,-ասաց Նաիրա Կարապետյանը։
Նշենք, որ անհրաժեշտ է, որպեսզի հայտարարության տակ ստորագրեն 20 պատգամավորներ՝ 4 տարբեր երկրներից և 2 քաղաքական խմբերի ներկայացուցիչներից։ Ստորագրությունների ամբողջացումից հետո այն կդառնա Եվրոպայի խորհրդում գրանցված փաստաթուղթ։
Այսօր ԵԽԽՎ-ում կայանալիք ազատ քննարկման ժամանակ ՀՀ պատվիրակության անդամները ևս մեկ անգամ կբարձրաձայնեն Քեսաբում տեղի ունեցած դեպքերի մասին։
Նախորդող հրապարակում`
ԵԽԽՎ-ում կքննարկվի թե Քեսաբի, թե հայ գերիների խնդիրը. Ն.Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին