Նախագահ Ս. Սարգսյանը շնորհավորել է կանանց
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է եղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Սիրելի՛ մայրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր հասարակություններում մայրության նկատմամբ եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք: Հայ իրականությունն ու ավանդույթները նույնպես դրա վառ արտահայտությունն են, և այս տոնը մայրերի նկատմամբ մեր ողջ հասարակության սիրո ու երախտագիտության խոստովանությունն է:
Սիրելի՛ տիկնայք,
Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում, որ միշտ լինեք սիրված ու երջանիկ, մեծացնեք առողջ ու արժանավոր զավակներ»,- ասված է նախագահի ուղերձում: