«Հակոբ Ինջիղուլյանին և Արսեն Խոջոյանին վերադարձնելու համար Հայաստանը լուրջ աշխատանքներ է տանում»
Ադրբեջանում գտնվող հայ գերիներ Հակոբ Ինջիղուլյանին և Արսեն Խոջոյանին վերադարձնելու համար Հայաստանը լուրջ աշխատանքներ է տանում, վստահեցնում է ՀՀ ՊՆ պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:
«Պետք է ասեմ, որ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» համաժողովի ընթացքում նշեց նա:
Սեյրան Օհանյանը հավելեց, որ Հակոբ Ինջիղուլյանի դեպքում ադրբեջանական կողմը շեշտը դնում է նրան երրորդ երկիր տեղափոխելու վրա. «Հակառակորդի սկզբունքն է բոլոր զինծառայող գերիներին երրորդ երկիր ուղարկելը, ինչը միջազգային նորմերի խախտում է»:
Նախարարի պաշտոնակատարն ավելացրեց, որ Ադրբեջանի հետ ուղիղ կապի բացակայության պատճառով հնարավոր չէ գերիներին հետ վերադարձնելու արդյունավետ աշխատանքներ տանել:
Նշենք, որ Արսեն Խոջայանը հայ-ադրբեջանական սահմանը հատել էր այս թվականի մարտի 7-ին, իսկ Հակոբ Ինջիղուլյանը` 2013 թվականի օգոստոսի 9-ին:
Կարդացեք նաև՝
Սահմանը հատած քաղաքացիների հարցով նորություն չկա
ՊՆ. Ռազմագերու հարցով աշխատանքները շարունակվում են
Սահմանն անցած երիտասարդը վերադարձված գերի Մամիկոն Խոջոյանի հեռու ազգականն է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին