Ադրբեջանցի գնդապետն ինքնասպան է եղել
Ադրբեջանի Յասամալի շրջանի շրջանային դատախազությունից հայտնել են, որ զինվորական ավանում, ռազմա-ծովային ուժերի բարձրաստիճան սպա է ինքնասպան եղել. հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի, երկրի ռազմածովային ուժերի սպան` գնդապետ-լեյտենանտ Նաթիգ Մալիևը կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունները, նշելով, որ միջադեպի մանրամասները ճշտվում են:
Նշենք, որ վերջին շրջանում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերստուգիչ հանձնաժողովը ստուհումներ է իրականացնում ռազմածովային ուժերում. ուսումնասիրվում են վերջին 15 տարիների ընթացքում այնտեղ իրականացված բոլոր միջոցառումներն ու բյուջետային ծասխումների արդյունավետությունը ու չի բացառվում, որ միջադեպը առնչություն ունի այդ ստուգումների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում