«ՎՏԲ Հայաստան» բանկը արտակարգ դեպքից նոր մանրամասներ է ներկայացրել
«ՎՏԲ Հայաստան» բանկը նոր մանրամասներ է ներկայացրել այսօր բանկի մասնաճյուղերից մեկում տեղի ունեցած արտակարգ դեպքի վերաբերյալ: Բանկի լրատվական ծառայությունից հայտնում են, այսօր առավոտյան ՎՏԲ-Հայաստան Բանկի` ք. Երևան, Կիևյան 19 հասցեում գտնվող «Թիվ 3» մասնաճյուղում հանկարծամահ է եղել Բանկի հաճախորդը:
57-ամյա տղամարդու ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է: Բանկի աշխատակիցները շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ըստ աղբյուրի, դեպքի պահին բանկի մասնաճյուղում հերթեր չեն եղել: Հաճախորդների սպասարկումը դադարեցվել է 1 ժամով քննչական աշխատանքների ընթացքի հետ կապված: Տվյալ պահին մասնաճյուղի աշխատանքը վերականգնված է: Հաճախորդի մահվան պատճառը հայտնի կդառնա բժշկական փորձաքննությունից հետո:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտնում է իր ցավակցությունը մահացածի ընտանիքին ու հարազատներին:
Նախորդող հրապարակում`
Արտակարգ դեպք «ՎՏԲ-Հայաստան» բանկում. հաճախորդը մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները