Էդվարդ Սնոուդենը տեսակամուրջով կմիանա ԵԽԽՎ-ի «Զանգվածային գաղտնալսում» քննարկմանը
ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն այսօր ուղիղ տեսակապով Մոսկվայից կմիանա ԵԽԽՎ-ում անցկացվելիք «Զանգվածային գաղտնալսում» քննարկմանը։
Քննարկմանը, որը կազմակերպել է ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովը, մասնակցելու են նաև Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Հանսյորգ Ջեյգերը, միջազգային իրավունքի պրոֆեսոր Դյուվե Կորֆը։
Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը, ով այժմ ապաստան է ստացել Ռուսաստանում, 2013թ-ի հունիսին Washington Post և Guardian թերթերին էր հանձնել նյութեր, որով բացահայտեցին ԱՄՆ-ի կողմից իրականացվող գաղտնալսումներն ամբողջ աշխարհում։