Բաբկեն Պիպոյան. 100 դրամը բավարարում է բոլոր ծախսերը հոգալու համար
Երևանի քաղաքապետարանին կից ստեղծված Ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովը ճիշտ և արդյունավետ չի իրականացրել իր աշխատանքները, իսկ միջազգային փորձագետների կողմից իրականացված ուսումնասիրությունները չեն համապատասխանում իրականությանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Իրազեկ և պաշտպանված» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի վերջին նիստը կայացել է ապրիլի 4-ին:
Ըստ նրա, նիստի ժամանակ խոսվել է 200 դրամի մասին, ինչը, նրա կարծիքով, ստացվել է ծախսերի և ստացված ուղևորահոսքի համադրությունից, որը գրանցվել է վատ երթևեկության պայմաններում:
«Մենք նախևառաջ պետք է հասկանայինք, թե որքան կկազմեր այդ ուղևորահոսքը, եթե տրանսպորտային որակը բարելավեր, իսկ մեր տրասնպորտը սարսափելի է աշխատում»,- նշեց բանախոսը:
Նա ասաց, որ սխալ հաշվարկներ են իրականացվում: Բ. Պիպոյանի խոսքով, տրանսպորտային ընկերությունները պետք է ի սկզբանե ընտրեին նաև ճիշտ մեքենաներ, որոնք աշխատում են ոչ թե դիզելով, այլ՝ գազով: Նրա համոզմամբ, հանրային տրանսպորտը գերշահույթ ապահովում է անգամ 110 դրամ սակագնի դեպքում, իսկ եթե նշվում է, թե տրանսպորտը թանկանում է ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, ինչպես նաև վարորդի կարգավիճակը բարելավելու համար, ապա դա նույնպես սխալ պատճառաբանություն է: Բ. Պիպոյանի պնդմամբ, 100 դրամը բավարարում է բոլոր ծախսերը հոգալու համար:
Ինչ վերաբերում է այդ հանձնաժողովի աշխատանքին, նրա գնահատմամբ, այդ հանձնաժողովը ոչ մի նպաստավոր աշխատանք չի իրականացրել. «Այդ հանձնաժողովը ձևական բնույթ է կրել, հանձնաժողովում ընդգրկված անդամներն այնտեղ են ձևական քվեարկելու, կամ սեփական շահը պաշտպանելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները