Գնումների ոլորտը շարունակում է համարվել թույլ օղակ. ՎՊ սկանդալային բացահայտումները

Հայաստանում պետական գնումների ոլորտը շարունակում է թույլ օղակ համարվել, որտեղ խախտումներն ու պետբյուջեից չարաշահումները նոր երանգ են ստացել: 2013-ին, ինչպես 2012-ին, Վերահսկիչ պալատը խախտումներ ու չարաշահումներ է հայտնաբերել գնումների կազմակերպման գործընթացում: Հիշեցնենք` ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ևս դեռ 2012-ին գնումների համակարգում զգալի խախտումներ էր հայտնաբերել:

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով քննարկման ներկայացված 2013 թվականի հաշվետվության մեջ Վերահսկիչ պալատը նկատել է, որ առանձին գնման համար պատասխանատու պատվիրատու գերատեսչության ներկայացուցիչները, խտրական վերաբերմունք ցույց տալով, որոշ ընկերությունների թույլ են տալիս կնքել բարձր գներով պայմանագրեր, որոնց արդյունքում պետական միջոցները չեն տնտեսվում, իսկ որոշ անձինք ստանում են գերշահույթ:

«Հատկանշական է, որ մասնավոր ընկերությունը որևէ ապրանք, աշխատանք կամ ծառայություն շուկայում մեկ այլ մասնավոր ընկերությունից ձեռք է բերում ավելի ցածր գնով: Որոշ դեպքերում պետության իրական կարիքները չեն գնահատվում և արդյունքում ձեռքբերվող ապրանքը կամ աշխատանքն ու ծառայությունը հետագայում որևէ կերպ չի ծառայում իր նպատակին կամ մասնակի է ծառայում: Նվազում է գնումների նպատակայնությունն ու հասցեականությունը»,-եզրակացրել է Վերահսկիչ պալատը:

Պալատն իր 2013-ի հաշվետվության մեջ մասնավորապես, նոր երևույթ է հայտնաբերել` միջնորդավորված գնումներ` փաստելով, որ պետական գնումների ոլորտում կատարված որոշ ապրանքների գնման պայմանագրերը չեն կնքվում տվյալ ապրանքն արտադրող կամ ներմուծող կազմակերպության հետ: Հետևաբար, դրա արդյունքում առաջանում է միջնորդավորված գնում: Եղել են դեպքեր, երբ տվյալ ապրանք ներմուծողը կամ արտադրողը մասնակցել է համապատասխան մրցույթին և իբրև «ավելի բարձր գնային առաջարկ ներկայացնող» հաղթող չի ճանաչվել: Արդյունքում որևէ միջնորդ կազմակերպություն հաղթող է ճանաչվում և հետագայում այդ ապրանքը, նախապես, ձեռք է բերում այդ նույն ներմուծողից կամ արտադրողից, և հետագայում մատակարարում համապատասխան գերատեսչությանը:

Ըստ Վերահսկիչ պալատի, որոշ միջնորդ կազմակերպություններ նույնիսկ այնքան են «ՄԱՍՆԱԳԻՏԱՑԵԼ» պետական գնումներում, որ մասնակցում և հաղթում են միմյանցից բացարձակապես տարբերվող ոլորտներում կազմակերպվող մրցույթներում, մատակարարում են միմյանցից ծայրահեղ տարբերվող ապրանքատեսակներ:

«Այդ ամենը հանգեցնում է ապրանքի ավելորդ թանկացմանն ու պետական ծախսերի ցածր արդյունավետությանը»,- եզրակացրել է ՎՊ-ն:

Հաշվետվության մեջ նաև օրինակներ են նշվում. մասնավորապես, անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն եղանակով քիմիական պայքարի իրականացման նպատակով 2012 և 2013 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագրեր: Սակայն, քանի որ տվյալ ընկերությունը չի ունեցել տեխնիկական բնութագրով պահանջվող առնվազն մեկ ինքնաթիռ, դելտապլան կամ ուղղաթիռ, իր հերթին, պահանջված ինքնաթիռի/ուղղաթիռի առկայությունն ապահովելու համար պայմանագիր է կնքել «Արմ Աէրո» ՓԲԸ-ի հետ: Պարզվել է նաև, որ «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից է, իսկ ընկերության աշխատակիցների մի մասը (որոնք ընդունվել են աշխատանքի միայն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ծառայությունների մատուցման ժամանակահատվածի համար) հանդիսանում են «Արմ Աէրո» ՓԲԸ-ի աշխատակիցներ: Դեռ ավելին, «Ագրո էյր Սերվիս» ՍՊԸ-ի 2012թ.-ի հասույթի 100%-ը և 2013թ.-ի հասույթի 94.65%-ը ձևավորվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ կնքված պայմանագրերից:

«Եթե նախարարությունը տվյալ պայմանագրերը կնքեր ոչ միջնորդավորված, այլ փաստացի ծառայություններ մատուցող կազմակերպության հետ, ապա կտնտեսեր 45 մլն 510.0 հազար դրամ», -եզրակացրել է ՎՊ-ն:

Մյուս օրինակը`պաշտպանության նախարարությունը շաքարավազ գնելու համար «Դանինի» ընկերության հետ կնքել է պայմանագիր` 394,838.1 հազ. դրամ արժեքով, 1 կգ-ն` 370 դրամ: «Դանինի» ընկերությունը շաքարավազ արտադրող կամ ներմուծող չի հանդիսանում և այն գնել է ներմուծող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ից, 1 կգ-ն` 360 դրամով: Շաքարավազը ներմուծողից գնելու դեպքում գնային տարբերության հաշվին կտնտեսվեր 9 մլն 781.6 հազ. դրամ: Պաշտպանության նախարարությունը կերակրի աղ գնելու համար «Դանինի» ընկերության հետ կնքել է պայմանագիր` 30 մլն 302.4 հազ. դրամ արժեքով, 1 կգ-ն` 120 դրամ: «Դանինի» ընկերությունը կերակրի աղ արտադրող կամ ներմուծող չի հանդիսանում, և այն գնել է արտադրող` «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ից, 1 կգ-ն 114 դրամով: Արտադրողից գնում կատարելու դեպքում գնային տարբերության հաշվին կտնտեսվեր 1 մլն 515.1 հազար դրամ:

Օֆշորը` ՎՊ զեկույցում

2013-ի հաշվետվության մեջ Վերահսկիչ պալատը մեկ այլ երևույթի ևս անդրադարձել է և դա ոչ ռեզիդենտ, այսինքն` Հայաստանում չգրանցված ընկերությունների մասնակցության ակտիվությունն է պետական գնումներում: Տվյալ դեպքում ռիսկային է համարվում այն, որ ոչ ռեզիդենտները մրցույթներում ստանում են շահեկան դիրք: Այդ ընկերությունների համար շահեկան է նաև այն, որ կախված իրենց կազմակերպաիրավական տեսակից, ՀՀ-ում պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինները տվյալ գնման դեպքում չեն կարողանում լիարժեք կերպով իրականացնել վերահսկողություն:

Այս մասով ևս օրինակներ են նշվում հաշվետվության մեջ. 2012 թվականին տոհմային երինջներ մատակարարելու համար 19.12.2011թ.-ին Գյուղատնտեսության նախարարությունը պայմանագիր է կնքել «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ և Ա/Ձ Սամվել Ամիրխանյան կոնսորցիումի հետ: Ընկերությունը երինջները ձեռք է բերել Agro-Vest Plus s.r.o. չեխական ընկերությունից, որը ստեղծվել է 2012թ. փետրվարի 29-ին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ պայմանագիրը կնքելուց և գումարը փոխանցելուց հետո: Դրա հիմնադիրը հանդիսանում է Էդիկ Ամիրխանյանը, ով կոնսորցիումի մասնակիցներից «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ռադիկ Ամիրխանյանի և Չեխիայում գրանցված Ա/Ձ Սամվել Ամիրխանյանի եղբայրն է: Մատակարարված երինջների մաքսային հայտարարագրերի համաձայն, մեկ երինջի մաքսային արժեքը կազմել է 1 մլն 371,195 դրամ (ընդամենը 287,950.9 հազ. դրամ` 210 երինիջի համար) այն դեպքում, երբ պայմանագրի արժեքը եղել է 270,900.0 հազ. դրամ: Հետևաբար` կոնսորցիումը, ըստ ներկայացված փաստաթղթերի, իբրև կրել է 17 մլն 050.9 հազ. դրամի վնաս: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանագիրը կնքել էր 210 երինջների ձեռքբերման համար, սակայն նախարարության անունով մաքսազերծվել է 230-ը: Agro-Vest Plus s.r.o. չեխական ընկերության հաշիվ-ապրանքագրերով բոլոր 230 երինջների համար, որպես գնորդ, նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իսկ որպես վճարող` «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ն:

Այս և այլ օրինակները ՎՊ-ին հիմք են տվել նկատել, որ նկատելի է ոչ ռեզիդենտ ընկերությունների «արհեստական ճանապարհով» ստեղծման և դրանց առկայության օգտագործման դեպքեր: Մասնավորապես, որևէ մրցույթով հետաքրքրված տեղական ընկերությունը միտումնավոր ստեղծում է որևէ ոչ ռեզիդենտ ընկերություն կամ կապ է հաստատում համանման ընկերության հետ, որպեսզի շահեկան դիրք գրավելու արդյունքում կարողանա հաղթող ճանաչվել մրցույթում և կնքել պայմանագիր: Արդյունքում, ըստ ՎՊ զեկույցի, որոշ ոչ ռեզիդենտների մասնակցությունը պետական գնումներին դառնում է զուտ ձևական, գումարները փոխանցվում են Հանրապետությունից դուրս: Նվազում է նաև վերահսկելիությունը:

Թեմային առնչվող` 

Բժշկական հաստատություններում հեմոդիալիզի ֆիլտրերը օգտագործվել են մի քանի անգամ. Վերահսկիչ պալատ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}