Նախարարություններում տագնապ է. նախարարների 70 տոկոսը պաշտոնանկ է արվելու
«Հրապարակ»-ն անդրադարձել է Տիգրան Սարգսյանի հրաժարականին ու գրել. «Ըստ լավատեղյակների, պաշտոնանկ է արվելու ներկա նախարարների 70 տոկոսը, կասկածելի է անգամ ՕԵԿ պորտֆելների հարցը, որոնք ավելի շատ կախված են ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ բանակցությունների վերջնական արդյունքից: Ըստ ՀՀԿ-ականների` Տիգրան Սարգսյանն իր հետ «տանելու է» է ֆիննախ Դավիթ Սարգսյանին, աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանին, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հանել-չհանելը 50-50 է:
«Ըստ ՀՀԿ շրջանակներում տարածված լուրերի, Սերժ Սարգսյանը նախ կփորձի լարված մթնոլորտը լիցքաթափել `վարկաբեկված դեմքերին պատմության գիրկն ուղարկելով»,-գրել է թերթը: