Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը ծեծի է ենթարկվել խորհրդարանի միջանցքում (տեսանյութ)
Թուրքիայում մայր ընդդիմություն համարվող քաղաքական ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հարձակման է ենթարկվել խորհրդարանում:
Թուրքական «Սաբահ» օրաթերթի լրատվական կայքը տեղեկացնում է, որ ընդդիմադիր առաջնորդը «ԺՀԿ» խորհրդարանական խմբակցության ժողովից առաջ, խորհրդարանի միջանցքով անցնելիս, անհայտ անձի կողմից հարձակման է ենթարկվել:
Անծանոթը բռունցքի հարվածներ է հասցրել Քըլըչդարօղլուին: Սա տեսնելով` Քըլըչդարօղլուի կուսակիցները վրա են հասել ու դաժան ծեծի ենթարկել հարձակվողին:
Անվտանգության աշխատակիցները միջամտել են ծեծկռտուքին և բերման ենթարկել Քըլըչդարօղլուի վրա հարձակված անձին:
Նրա ինքնությունն առայժմ պարզված չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները