Վարչապետի անունը հայտնի կդառնա վաղը
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ամենահետաքրքիր հարցի պատասխանը, թե ով կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը, հայտնի կդառնա վաղը: ՀՀԿ ԳՄ նիստը տեղափոխվել է չորեքշաբթի, որտեղ էլ ՀՀԿԳՄ-ականներին ներկայացվելու է նոր վարչապետը: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի նոր վերադառնալու է Թուրքմենստանից, ուր երեկ երեկոյան մեկնել է պաշտոնական այցով:
Հնարավոր է՝ երեկոյան նա ՀՀԿ ԳՄ նիստին է գնալու օդանավակայանից՝ ՀՀԿ-ականներին հայտնելու վարչապետի անունը: Չի բացառվում, որ խոսքը գնա նաև կառավարության կազմի փոփոխության մասին: