Համացանց 13:48 08/04/2014

«Երկակի ստանդարտների և անպատժելիության հետևանք». Քեսաբի իրադարձությունները

Գրեթե 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, այսօր այդ իրադարձությունները կրկնվում են կամ կարող են կրկնվել ավելի մեծ մասշտաբով: Այս մասին Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:

«Միթե՞ այսօր նորից կարելի է վերապրել այն, ինչ տեսել է հայ ժողովուրդը 100 տարի առաջ: Ցավոք, Անվտանգության խորհորդի որոշ մշտական անդամներ իրենց նպատկներն են հետապնդում: Ես կարծում եմ, որ իրենց հանուն նպատակների փակում են աչքերը այն ամենի վրա, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետո Քեսաբում: Այդ ողբերգությունը, որ եղավ, չպետք է կրկնվի: Դա միայն հայ ժողովրդի հարցը չէ, եթե տեղի ունենա, կբախվեն մուսուլմաններն ու քրիստոնյաները, երրորդ համաշխարհային պատերազմը կլինի իրականություն»,- ասաց նա:

«Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ, Բաշկիրիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, իրավագիտության դոկտոր Ռաֆայել Զինուրովին երկու երկու փաստ է անհանգստանցնում:

«Սա անցնում է Արևմուտքի կողքով, անալոգիան կրկնվում է: Քսաներորդ դարում, երբ եղավ Ցեղասպանությունը, այն ժամանակ Արևմուտքի երկրները հետևում էին, նրանց լուռ համաձայնության շնորհիվ այդ ամենը տեղի ունեցավ: Արևմուտքն այսօր ավելի շատ անհանգստացած է Ուկրաինայի իրադարձություններով, իսկ միջազգային կառույցներն իմիտացիա են անում, թե Քեսաբի իրադարձությունները լոկալ բնույթ են կրում: Այս մուսուլմանական ֆանատիզմը ամեն բան հաշվարկել էր, նրանք դիմադրության չէին սպասում: Հայկական հասարակությունը, որտեղ էլ ապրի, նրանք կազմակերպված են: Միջազգային հանրությունը, Արևմուտքը այսօր պետք է ուշադրություն դարձնի ոչ թե Ուկրաինայի վրա, այլ այն իրավիճակի վրա, որտեղ արյուն է թափվում»,- ընդգծեց Ռաֆայել Զինուրովը:

Նա ընդգծեց, որ հայերը խաղաղ, կազմակերպված ժողովուրդ են:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ցավով նկատեց, որ դարձյալ գործ ունենք Արևմուտքի երկակի ստանդարտռների հետ: Նա նշեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ԵՄ ասոցացված անդամ է, պետություն է, որը ԵՄ և ԱՄՆ գործընկերն է:

ՀՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ Տեռորիօստական գործոցղություն է, իր տարածքից, իր զինվախ ուժերի օգնությամբ ահաբեկիչներ է ուղարկում հարևան պետության տարածք: Հայկ Բաբուխանյանն ընդգծեց, որ ագրեսիան, տեռորիզմը , ազգային փոքրամասնության դեմ ոտնձգությունները հանցագործություններ են, որոնք դատապարտվում են բոլոր միջազգային կառույցների փաստաթղթերում, իսկ այս իրավիճակում ոչ մի արաձագանք Արևմուտքի և Եվրոպայի կողմից:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, մեզ համար ոչ մի նոր բան չկա: Դա պետություն է, որը Ցեղասպանություն է արել, այս ամենը կարող է նոր ցեղասպանության բերել: Հայաստանի շրջափակումը 22 տարի է տևում, որը ագրեսիայի օրինակ է: Իսկ Սիրիան օրինակ էր հիանալի հաբերաբերությունների` քրիստոնյաների և մուսումլամների միջև»,- հավելեց ՀՀԿ պատգամավորը:

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ Քեաբի բախտն ուղղակի չբերեց` հայտնվելով ահաբեկիչների հերթական հարձակման ճանապարհին, որոնք կոնկրետ նպատակով ուղղուրդված էին:

«Հայոց ցեղասպանությունը Եվրոպայում քչերին էր հետաքրքրում, այնպես, որ անիմաստ է հիմա դիմել Արևմուտքի մեր գործընկերներին: Ցեղսսպանությունն անցյալում չէ, այդ ամենը կրկնվում է: Ինչո՞ւ պիտի մարդիկ կոշտ ուշադրություն դարձնեն այն իրադարձությունների վրա, որոնք իրականացնում են իրենց համագործակիցները: Ո՞ւմ են մտահոգում ինչ-որ քրիստոնյաներ, ինչ-որ հայեր»,-ասաց նա:

Ըստ Եվգենի Սատանովսկու այսօրվա անհրաժեշտ քայլը մարդկանց տարհանումն ու անվտանգ տարածք տեղափոխումն է: Ըստ նրա, այս ամենը դադարեցնելը խիստ դժվար է, եթե ոչ անհնար:

Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը հավելեց, որ այս իրավիճակըերեկ չի սկսվել, այդպիսի ծրագրեր Թուրքաին ուներ և դրանք միայն Թուրքիայում չեն կազմվում: 

«Շատ կարևոր է հայկական սփյուռքի կոնսոլիդացիան: Ռուսաստանը կարող է մի քիչ վերանայել ռուսական հումանիտար օգնությունը, որը գնում է այլ միջազգային կազմկերպություների միջոցով: Մենք տեսնում ենք, որ միջազգային կառույցները ցանակություն չուենեն արձագանքնել, Ռուսաստանը կարծում եմ, պետք է ինքնուրույն քայեր ձեռնարկի: Սիրիական ողբերգության շարունակությունն է Քեսաբում, որը ճեղքեր է առաջացնում Կովկասում»,- ասաց նա:

Արեշևը հավելեց, որ Քեսաբի իրադարձությունների շուրջը տեղեկատվական պատերազմ է ընթանում: Նա նկատեց, որ այսօր նաև շոու է կազմակերպվում և ահաբեկիչները շրջանառության մեջ են դրել տեսանյութ, որտեղի Քեսաբը չլքած տարեցները շնորհակալություն են հայտնում իրենց: Քաղաքագետն ասաց, որ վստահություն չկա, որ տեսանյութը նկարահանելուց հետո ինչ-որ բան չեն արել այդ մարդկանց հետ:

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի բնութագրմամբ այօրվա Թուրքիան իրավահաջորդն է Օսմանյան կայսրության, որը ոչ միայն օգտագործում է Ցեղասպանության պտուղները, այլև շարունակում է քաղաքականությունը:
«Քեսաբը Կիլիկյան Հայաստանի բեկոր է: Իսկ Սիրիայի հայկական սփյուռքը մայր օջախ է համարվում: Պատահական չէ, որ Թուրքիան որոշեց խփել դրա վրա Ցեղասպանության 100-ամյակի շեմին»,- ասաց նա:

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն էլ շեշտեց, որ այն, ինչ կատարվում է Քեսաբում, Ցեղասպանության և էթնիկական զտումների քաղաքականությունն է, որ իրականացրել է Թուրքիային ոչ միայն Քեսաբում, այլև այն տարածքներում, որոնք Թուրքիայի հսկողության տակ են: Սա հերթական էտապն է:

«Ես կարծում եմ, որ էթնիկական զտումները, որ իրականցվել են Քեսաբում, Թուրքիայի ուղղիղ մասնակցությամբ, դա նաև տարածքային ագրեսիա է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսի նկատմամբ»,- մանրամասնեց նա:

Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խոսքով, Քեսաբում կատարվածը Թուրքիայի պատժի բացակայության հետևանք է, ինչպես նաև Արևմուտքի երկկակի, եռակի ստանդարտների:

«Մենք ցեղասպան գործողությունների ականատես եղանք: Միչև հիմա ուժ չունեն կանխելու ամենասարսափելի ոճրագործությունը` մարդկանց ոչնչացումն ու աքսորը, այն տարածքներից, որտեղ ապրում են: Եվ դա արվում է միայն նրա համար, որ իրենք տարբեր են»,- եզրափակեց նա:

Մարտի 21–22–ին Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող Քեսաբ բնակավայրի հազարավոր հայեր բնակիչներ ստիպված էին լքել իրենց տները` հայտնվելով գրոհայինների գնդակոծության տակ։ Մոտ 700 հայկական ընտանիք դարձավ փախստական` տարհանվելով Լաթաքիա, նրանց տներն ու քրիստոնեական տաճարները կողոպտվեցին։

Կարդացեք նաև`

ԵԽԽՎ-ում ընդունվեց Քեսաբի դեպքերը դատապարտող հայտարարությունը

Կարո Մանճիկյան. Թուրքական գյուղերում վաճառում են քեսաբցիներից թալանած ունեցվածքը

Քեսաբից տարհանված ընտանիքը Հայաստանում է, բայց երազում է իր տուն վերադառնալու մասին

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}