Թուրքական «Ակոս» թերթի ադրբեջանցի աշխատակցի դեմ հայրենակիցները Լինչի արշավ են սկսել «հայերի հետ նույն հարկի տակ» աշխատելու համար
Ստամբուլում հրապարակվող թուրքական «Ակոս» թերթի աշխատակիցները զարմացած են, որ «Modern.az» կայքին տված հարցազրույցից հետո ադրբեջանական մամուլում Լինչի արշավ է սկսվել ծագումով ադրբեջանցի իրենց աշխատակից Արզու Գեյբուլլաևայի դեմ այն բանի համար, որ նա խոստովանել է, որ խմբագրությունում, որտեղ նաև հայեր են աշխատում, իր նկատմամբ հարգալից և ուշադիր վերաբերմունք է ցուցաբերվում:
«Ակոս» թերթի թուրք թղթակից Ֆաթիհ Գյոքհան Դիլերն իր` «Հարձակում «Ակոս»-ի ադրբեջանցի թղթակցի վրա» հոդվածում գրում է, որ ադրբեջանական «Modern.az» կայքի թղթակիցը սադրիչ հարցեր է հղում, օրինակ «ինչպե՞ս կարող ես աշխատել թշնամի հայերի հետ միևնույն հարկի տակ»:
Հեղինակը նշում է, որ «Modern.az»-ին տրված հարցարույցից հետո Արզուն սոցիալական ցանցերում քննադատության է ենթարկվել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում