«Վարչապետի փոփոխությամբ Հայաստանում որևէ բան չի կարող փոխվել» (տեսանյութ)
«Հայաստանում ներկա քաղաքական իրավիճակում վարչապետի փոփոխությունից որևէ բան ակնկալելը վկայում է այն, որ ակնկալողին պետք է սրտանց մաղթել քաղաքագիտական նվազագույն գիտելիքների ձեռքբերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը :
Ըստ ԱԻՄ առաջնորդի` վարչապետի փոփոխությամբ Հայաստանում որևէ բան չի կարող փոխվել:
Նա ուշագրավ համարեց նաև այն հանգամանքը, որ վարչապետի փոփոխություն տեղի ունեցավ ռուսական ազդեցության գոտում գտնվող այլ երկրներում ևս, որից էլ կարելի է հետևություն անել, որ բոլոր դեպքերում արտաքին ազդեցություն է եղել:
Մաքսային միությանը միանալու հետ կապված Հայրիկյանը նշեց. «Պետք է պայքարել Մաքսային միություն կոչված ռուսական իմպերալիզմի նոր դրսևորման դեմ»:
Առավել մանրամասն` տեսանյութում :