Շուշիիում անցկացվելու է «Խաղաղություն Արցախին» քանդակագործության միջազգային սիմպոզիում
Այս տարվա հուլիսին Շուշիում անցկացվելու է շուշեցի անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումը` «Խաղաղություն Արցախին» խորագրով` նվիրված զինադադարի կնքման 20-ամյակին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
Սիմպոզիումին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ քանդակագործներ աշխարհի տարբեր երկրներից: Սիմպոզիումի առանցքային մասը քանդակագործական ստեղծագործարանն է, որի շրջանակներում մասնակից քանդակագործներից յուրաքանչյուրը կկերտի ազատ թեմայով իր քանդակը: Ստեղծագործարանում կերտված քանդակները կմնան Շուշիում և կտեղադրվեն քաղաքի տարբեր վայրերում:
Սիմպոզիումն անցկացվելու է հուլիսի 10-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում