«Դ!եմ եմ»-ը` ֆինանսների նախարարության մոտ
Այս պահին «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները և բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ ֆինանսների նախարարության մոտ` պաշտպանելու իրենց սահմանադրական իրավունքը:
Մասնակիցներն իրենց հետ բերել են «Դ!եմ եմ»-ի պաստառները, ինչպես նաև Ֆելիքս Թոխյանի նկարը, որտեղ գրված է «Ոչ ոք չի կարող ձեզ ստիպել վճարումներ կատարել»:
«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը նշեց, որ իրենց այսօրվա պահանջն է, որպեսզի փոխեն էլեկտրոնային հաշվի ձևը, մարդկանց չստիպեն ֆոնդեր ընտրել, իսկ հաշվապահներին էլ անորոշ վիճակի մեջ չդնեն:
Նախաձեռնության անդամները հավաքվածներին կոչ արեցին միասին գոչել «անվավեր», քանի որ օրենքն անվավեր է ճանաչվել:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները ֆինանսների նախարարության մոտից մտադիր են շարժվել դեպի Պետական եկամուտների կոմիտե: