Շուշան Պետրոսյանը պայքա՞ր է սկսել մշակույթի նախարարի աթոռի համար
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Խոսվում է այն մասին, որ վարչապետի հետ հեռացողների ցուցակը կգլխավորի Հասմիկ Պողոսյանը: Ազգային ժողովի «Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, մշակույթի նախարարի հեռանալուն սրտի դողով սպասում են հատկապես 3 պատգամավորներ, որոնք իրենց զգում են մշակույթի հետ մի ուրիշ ձև ամենակապվածը:
Ասում են` արդեն մի քանի օր մշակույթի հայեցակարգային ծրագրերով է քնում ու արթնանում նաև Շուշան Պետրոսյանը, նա անգամ ստորագրահավաք է նախաձեռնել: Իհարկե, նման հավակնությունների համար նա մի քանի հիմքեր ունի: Պատահական չէ, որ ՀՀԿ-ական տիկինն իրեն գտել է ԱԺ գիտության, կրթության և մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Ի վերջո, արվեստագետների տոհմից է»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են