ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը մինչև աշուն դժվար թե վերադառնա Երևան
Հայաստանում սպասում են, որ խորհրդակցությունների համար Կիև մեկնած ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան մինչև ապրիլի 20-ը կվերադառնա Երևան և կշարունակի նախկին ռեժիմով կատարել իր պարտականությունները։
Ուկրաինայի վերլուծության և կառավարման քաղաքականության ինստիտուտի տնօրեն, ուկրաինացի փորձագետ Ռուսլան Բորտնիկը, սակայն, երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ դեսպանը մինչև աշուն դժվար թե վերադառնա, և հնարավոր է՝ Երևան ժամանի բոլորվին նոր դեսպան, որը, ի տարբերություն ներկայիս դեսպանի, կնշանակվի Ուկրաինայի նոր ղեկավարության կողմից։
«Հայաստանում Ուկրաինայի դեսպանին արժե սպասել ամառվա վերջին կամ աշնան սկզբին, քանի որ հենց այդ ժամանակ է, ըստ որոշ կանխատեսումների, նախատեսված հարաբերությունների ֆորմալ կարգավորում»,-ասել է ուկրաինացի փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան