Կոալիցիայի դեպքում ՀՅԴ-ն առնվազն երկու նախարարական պորտֆել կստանա
ՀՀ նոր վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումներին զուգահեռ, այս օրերին իշխանական շրջանակներում բուռն քննարկման առարկա է նաև ապագա կառավարության կազմը, ինչպես նաև դրա հնարավոր ձևաչափն ու անգամ անունը։
Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ եթե գործող կոալիցիայի կազմն ընդլայնվի, դաշնակցությունն առնվազն երկու նախարարական պորտֆել կստանա։
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ի համար նախընտրելի է ստանալ գյուղատնտեսության նախարարի պորտֆելը։ Ավելին, այս կուսակցությունում մտադիր են հետագա բանակցությունների ժամանակ քննարկման առարկա դարձնել ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին փոխվարչապետի պաշտոնում նշանակելու հարցը, եթե, իհարկե, բանակցությունները ցանկալի հունով ընթանան։