Ակտիվիստները հրաժարվում են բացել փողոցը. նրանցից մեկի նկատմամբ վարչական բերում է իրականացվել
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները շարունակում են փակ պահել Նալբանդյան փողոցը. նրանք նստել են փողոցի մեջտեղում և հրաժարվում են բացել այն:
Արդեն 40 րոպե է ոստիկանությունը պահանջում է, որ ցուցարարները բացեն փողոցը, նշելով, որ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը կիջնի ներքև` նրանց հետ հանդիպելու:
«Այս պահին իմ հնարավորությունները ներում են` ձեզ կարգի բերելու համար: Սահմանադրությամբ Դուք այլոց իրավունքներն եք սահմանափակում հիմա: Օրենքով սահմանված կարգով կարող եմ կիրառել ուժ ու ձեզ կարգի հրավիրել: Հիմա ես սկսեմ ձեզ բերման ենթարկել»,- ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նախաձեռնության անդամ, իրավաբան Մերի Խաչատրյանն էլ նշեց, որ այն ինչ կատարվում է իշխանությունների կողմից բացահայտ թալան է, ռեկետ:
«Փողոց փակելը բռնություն չէ և որևէ անձի չի սահմանափակում»,- ասաց նա:
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ակտիվիստներից մեկի նկատմամբ վարչական բերում է իրականացվել: