Րաֆֆի Հովհաննիսյան. Վստահ եմ, որ շուտով կլինի միացյալ հրապարակ
«Մեր երկրում մեծ պայթյուն է սպասվում»,- Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ այսօր Ր. Հովհաննիսյանը հանդես է գալու հայտարարությամբ:
Նա հիշեցրեց, որ տաս օր առաջ այս հրապարակից հայտարարել էր, որ այսօր կամ կլինի միացյալ հրապարակ, կամ հանդես կգա առանձին հայտարարությամբ:
«Թող ուշ լինի, բայց նուշ լինի: Տակավին միացյալ հրապարակ չկա, բայց վստահ եմ, որ շուտով, այս ամսում կլինի միացյալ հրապարակ: Հայերիս համար այդ համատեղը, միացյալը մի քիչ դժվար է գալիս: Ամեն ինչ անելու ենք, որ հաջորդ հանդիպումը լինի միացյալ հրապարակի տեսքով»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը:
Ըստ նրա, ազատությունը Հայաստանում մի քիչ ուշանում է, բայց արդեն գտնվում են պատմական շրջափուլում: