Սինայսկին` Բաքվում կայացած նիստին հայկական պատվիրակության չմասնակցելու մասին
«Ոչ ոք ոչ մեկի ոչինչ չի արգելել. ես ոչինչ չգիտեմ»,- այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով Համակարգող կոմիտեի 40-րդ նիստի ավարտից հետո անդրադառնալով ԱՊՀ անդամ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբի պետերի կոմիտեի Բաքվում կայացած նիստին Ադրբեջանի կողմից հայկական պատվիրակության ընդունելու պատրաստակամության չհաստատման վերաբերյալ հարցին, ասաց ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհդի քարտուղար, գեներալ Ալեքսանդր Սինայսկին:
«ԱՊՀ ձևաչափի շրջանակներում կոմիտեի նիստի կազմակերպման աշխատանքները իրականացվում են առկա նորմատիվային բազային համապատասխան, սակայն, ինչպես ցանկացած աշխատանքում, այստեղ ևս կան որոշակի անճշտություններ, տեխնիկական խնդիրներ: ԱՊՀ աշխատանքային կառույցներում ընդգրկված երկրները հնարավորություն ունեն հետագայում միանալ ընդունված որոշումներին: Սա ԱՊՀ ձևաչափում սովորական պրակտիկա է»,-հայտարարեց Ա.Սինայսկին:
Լրագրողների այն դիտարկմանը, թե խնդրի վերաբերյալ կա հայկական կողմի հայտարարությունը, գեներալը արձագանքեց, որ այդ հարցը պետք է ուղղել ոչ թե իրեն՝ այլ հայկական կողմին:
Նախորդիվ`
Պավել Կուրաչենկո. Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Հայաստանի և Գյումրու ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համակարգերը կգործեն միասին
ՀՀ պատվիրակության մեկնումը Բաքու չեղյալ է համարվել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում