«Super 0 օրական». անսահմանափակ զանգեր ցանցի ներսում՝ օրական 150 դրամով
ՎիվաՍել-ՄՏՍ-ն «Ալո մենք» և «ԵՍ» սակագնային պլանների բաժանորդներին առաջարկում է ցանցի ներսում անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու նոր հնարավորություն:
Դրա համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել «Super 0 օրական» ծառայությունն՝ ուղարկելով *024# հրահանգը: Ծառայության ակտիվացման արժեքը կազմում է 150 դրամ: Այս մասին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունից:
Ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո, բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում, ծառայությունն ավտոմատ երկարացվում է: Ավտոմատ երկարացումը կասեցնելու համար անհրաժեշտ է ուղարկել *024*0# հրահանգը:
Բացի այդ, ինչպես և նախկինում, «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդները կարող են ակտիվացնել նաև «Super 0» ծառայությունը 30 օր ժամկետով և կատարել անսահմանափակ ներցանցային զանգեր և ուղարկել ներցանցային SMS հաղորդագրություններ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Նորություններին մշտապես ծանոթ լինելու համար կարող եք միանալ Ֆեյսբուքյան էջին: