Բռնության և խոշտանգումների հետքեր չկան. Արսեն Խոջոյանին հետազոտել են
Ադրբեջանական գերությունից այսօր Հայաստան վերադարձած Արսեն Խոջոյանի վիճակը նորմալ է, նրա հետազոտություններում շեղումներ չկան: Այս մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ ռեանիմատոլոգ Արթուր Տիգրանյանը:
«Բռնության և խոշտանգումների հետքեր չկան: Ինքը շփվում է, խոսում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը սահմանը սխալմամբ հատել է մարտի 7-ին` նախնական տեղեկություններով մառախուղի պատճառով մոլորվելու հետևանքով: Այսօր ադրբեջանական կողմը նրան վերադարձրել է Հայաստան:
Նախորդիվ`
Արսեն Խոջոյանը վերակենդանացման բաժանմունքում է, նրան հետազոտում են
Հայ գերի Արսեն Խոջոյանը հայրենադարձվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա