«Маргушаван, Марага». Ներկայացվեց Բակուր Կարապետյանի նոր գիրքը
Այսօր ներկայացվեց Բակուր Կարապետյանի «Маргушаван, Марага» նոր գիրքը: Լրագրողների հետ զրույցում իր նոր գրքի մասին խոսելիս Շուշի բարեգործական հիմնադրամի նախագահ, գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանն ասաց. «Այս գիրքը գրելու համար ես շրջել եմ ամբողջ Ռուսաստանի տարածքով, իսկ տպագրելու գործում ինձ օգնել է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը»:
Նա հայտեց, որ «Маргушаван, Марага» գիրքը տպագրվել է 500 օրինակով և այս գրքում հիմնականում ներկայացված է Մարաղայի և Մարգուշավան գյուղերի կոտորածների պատմությունը:
«Գրքում ներկայացված են զոհերի ճշտված ցուցակները: Մարգուշավանի կոտորածների մասին տեղեկատվությունը քիչ էր և ես փորձեցի լրացնել այդ բացը»,-նշեց Բ.Կարապետյանը:
Նա ասաց, որ պետք է այս գիրքը թարգմանվի այլ լեզուներով, որպեսզի միջազգային հանրությունն էլ իմանա ճշմարտությունը Մարաղայի և Մարգուշավանի ջարդերի մասին:
Բ.Կարապետյանը հավելեց, որ գրքի ֆինանսավորումը իրականացվել է ծնունդով Մարաղայից բարերար Սլավիկ Գալստյանի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին