Բակուր Կարապետյան. Մարաղայի ջարդերը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության շարունակությունն էր
«22 տարի առաջ ադրբեջանական զորամիավորումները Կիրովաբադում տեղակայված խորհրդային 17 տանկերի օգնությամբ մտան Մարաղա գյուղը և անխնա կոտորեցին խաղաղ հայ բնակչությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Մարաղայի ջարդերի տարելիցին ասաց Շուշի բարեգործական հիմնադրամի նախագահ, գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը:
Նա նշեց, Մարաղայում տեղի են ունեցել ահավոր կոտորածներ, դաժանորեն մորթվել են Մարաղայում՝ 69 հոգի, իսկ Մարգուշավան գյուղում՝ 30 խաղաղ բնակիչ:
«Ադրբեջանցները սղոցով կտրում էին հայերի կոկորդը, դաժանաբար մորթում կանանց և երեխաներին»,-պատմեց Բ.Կարապետյանը:
Նրա խոսքերով, Մարաղայի ցեղասպանությունը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության, Սումգայիթի և Բաքվի ջարդերի շարունակությունն է:
«Բարոնուհի Քոքսն է անդրադարձել Մարաղայի կոտորածներին: Այլ քաղաքական գործիչներ չեն անդրադարձել Մարաղայի ջարդերին, ինչպես նաև Սումգայիթի և Բաքվի ջարդերի մասին տեղեկությունները քիչ են տարածվում: Տեղեկատվական պատերազմը պետք է ավելի ակտիվ տանել»,-նշեց Բ.Կարապետյանը:
Նա կոչ արեց ավելի ակտիվ տարածել տեղեկատվությունը, ճիշտ մատուցել ինֆորմացիան Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի կոտորածների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան