Թուրքիայում աշխատած բրիտանացի խմբագիները պատմել են արգելված թեմաների ու իրենց պարտադրված կանոնների մասին
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության անգլերեն բաժնի 2 անգլիացի խմբագիրները հայտարարել են, որ գործակալությունը շիտակ և ճիշտ լրագրություն չի անում: Քեյթ Սալիվանը և Լորա Բենիտեսը հեռացել են «Անադոլու»-ից դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն սկանդալից հետո ի հայտ եկած անհամաձայնությունների պատճառով:
Թուրքական «Հաբերդար» լրատվական կայքը հայտնում է, որ անգլիացի լրագրողները vice.com կայքին պատմել են, թե ինչպես են աշխատել թուրքական լրատվական գործակալությունում: Նրանք հայտնել են, որ «Անադոլու»-ն եղել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խամաճիկը:
«Անադոլու»-ում կարճ ժամանակ հետո հասկացանք, որ մենք դարձել ենք լուրերը անգլերեն լեզվով իշխանությանը ցանկալի կերպով մատուցող անձինք»,- նշել են բրիտանացի նախկին խմբագիրները: Ըստ նրանց՝ «Անադոլու»-ում եղել են արգելված թեմաներ, որոնցից էր նաև Հայոց ցեղասպանությունը: Օտարերկրյա թղթակիցները պետք է հետևեին հետևալ օրենքներին.
• Հայոց ցեղասպանությանը երբեք չանդրադառնալ,
• Բրիտանացի ջիհադականները Ստաբուլով չեն անցնում Սիրիա
• Ռուսաստանին պետք է քննադատել Սիրիայի վարչակազմին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար, սակայն քննադատությունը պետք է չափավոր լինի, քանի որ, ռուսներին չենք սիրում, սակայն նրանց գազն ու նավթը սիրում ենք:
Քեյթ Սալիվանը և Լորա Բենիտեսը հավելել են նաև, որ Թուրքիայում հեռուստատեսությունը հիմնականում պետության ազդեցության տակ է, իսկ ընդդիմադիր փոքրաթիվ հեռուսատեսությունների հեռարձակման արտոնագիրն ամեն րոպե կարող են վերցնել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում