Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում աշխատանքները կվերսկսվեն ապրիլի 20-ից
Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվելու է ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Առաջին աշխարհամարտի 100-ամյակին: Նույն օրը իր աշխատանքներ է սկսելու նաև «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» միջազգային գիտաժողովը, որը կշարունակվի հաջորդ օրը ևս: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Գիտաժողովը նպատակ ունի անդրադառնալ Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատում ռազմական գործողությունների զարգացման վերաբերյալ անհայտ աղբյուրներին, ռազմական գործողությունների թատերաբեմում փախստականների առկայությունը և պատերազմական իրավիճակում Օսմանյան կայսրության և նախկին Ռուսական կայսրության տարածքում հայ ազգաբնակչության նկատմամբ ցեղասպանության իրագործման դրվագներին:
Նշենք, որ 2013-ի վերջից թանգարան-ինստիտուտը դադարեցրել էր աշխատանքները, քանի որ այնտեղ ընթանում են հիմնավերանորոգման և նոր թանգարանային ցուցադրության պատրաստման աշխատանքներ: Ապրիլի 20-ից թանգարանը կվերսկսի աշխատանքները:
Հայկ Դեմոյանն ասաց, որ շինարարական հիմնական աշխատանքներն ավարտվել են, ընթանում են ներքին հարդարման աշխատանքները, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերից արդեն կսկսվի նոր ցուցադրության հավաքման, տեղադրման աշխատանքները: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կլինի 2015 թվականի ապրիլի 24-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները