ԲՀԿ-ական նախկին պատգամավորին խոստացել են Կոտայքի մարզպետ նշանակել
ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանին՝ «Մորի պլազայի» տիրոջը, որը, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, «Պլազան» կառուցելու համար վարկեր է վերցրել և, դժվարությունների առաջ կանգնելով, այն վարձակալության է տվել, Հովիկ Աբրահամյանը խոստացել է դարձնել Կոտայքի մարզպետ։
Հիշեցնենք, ԲՀԿ-ական Մխիկի զարմիկը՝ պատգամավոր Դավիթ Քոչարյանը, վերջերս Հրազդանում վեճի ժամանակ կրակել էր՝ «տորպեդահարելով» այս ծրագիրը»:
Ժա՞մն է արդեն իրիկնահացի` թերթը հարցրել է մարզպետ Կովալենկո Շահգալդյանին: Վերջերս Կոտայք եկած Հովիկ Աբրահամյանը, կարծես, այդ հարցն էլ է շոշափել:
«Առաջին անգամ ձեզնից եմ լսում, տեղյակ չեմ, չեմ էլ ուզում որևէ մեկի հետ այդպիսի հարց քննարկել»,-ասել է մարզպետը: