Կառավարության այսօրվա նիստը Արմեն Գևորգյանն է վարելո՞ւ
Չնայած Տիգրան Սարգսյանը, ըստ կառավարության պաշտոնական կայք էջի, վարչապետի պաշտոնակատարն է, բայց, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարելու է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը։
«Պետք է նկատել, որ Տիգրան Սարգսյանը ապրիլի 3-ի իր հրաժարականից հետո կառավարությունում որևէ միջոցառում չի անցկացրել։ Բոլոր միջոցառումները, այդ թվում նաև ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը ըստ պաշտոնական հաղորդագրությունների, անց է կացրել հենց Արմեն Գևորգյանը»,-գրել է «Հայկական Ժամանակ»-ը: