Մինասյան. «Հին Երևան» նախագիծն անելու դեպքում Գլխավոր պողոտան կորցնում է իր նշանակությունը
«Եթե վերստեղծում ենք մի բան, որտեղ միջավայրից պոկված հուշարձաններ են և դրանց վրա ավելացնում նոր բաներ, դա արդեն հուշարձան չէ, նոր արված կառույց է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով «Հին Երևան» նախագծին, որով նախատեսվում է հին Երևանի շենքերը հավաքել մեկ հատվածում:
Նա նշեց, որ կա հատակագիծ, որին պետք է անշեղորեն հետևել: Դա Թամանյանի գլխավոր հատկագիծն է, որը գլխավոր պողոտան տեսնում էր որպես պուրակ:
«Այնտեղ կառույցներ չպետք է լինեն: Այդ սրճարաններն էլ պետք է հանել: Կամաց-կամաց սրճարանների անվան տակ ծառերը չորանում են: Ես հակված եմ, որ մենք այնքան ողջամիտ կլինենք, որ այդ պողոտան կթողնենք ամբողջության մեջ»,- ասաց նա:
Ճարտարապետների միության նախագահի խոսքով, այդ նախագիծն անելու դեպքում Գլխավոր պողոտան կորցնում է իր նշանակությունը. «Սա վտանգավոր է, ամբողջ պողոտան միայն կանաչ տարածքի համար էր նախատեսված: Այդ հատվածը կվերածվի սովորական կառույցների, որի ընթացքում հնարավոր է նաև նորերն ավելացնեն»:
Անդրադառնալով ապամոնտաժված շենքերին, Մկրտիչ Մինասյանն ասաց, որ ինքը տեղակ չէ, թե որտեղ են պահպանվում համարակալված քարերն ու ինչ վիճակում են:
Կարդացեք նաև՝
Երևանի գլխավոր ճարտարապետը` «Հին Երևան» նախագծի մասին
«Հին Երևան» նախագիծն իրականացնելու համար քաղաքապետարանը փնտրում է ներդրողներ
Քարմեջ արված Հին Երևան
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան