Հնարավոր չէ ցանկացած պահի անջատել այդ «կռիվ կինոն». Ն.Կարապետյան
«2 օր է, հետևում եմ, թե ինչպես է տարածվում կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր հայկական ջոկատներ են մեկնել Քեսաբ և կռվում են թշնամու(!!!) դեմ: Ցավալի է, որ այս տեղեկությունները տարածվում են կայծակնային արագությամբ: Անգամ բերվում են հաստատումներ` ինչ-ինչ մարտիկների հետ հեռախոսազրույցներ, նկարներ, սքայփ և այլն...»,- Faceboօk-յան իր էջում մտահոգված գրառում է թողել ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը, ով, հիշեցնենք, պատգամավորական պատվիրակության կազմում մեկնել էր Սիրիա:
Պատգամավորի խոսքով` համակարգիչների հետևում նստած շատերն անգամ չեն էլ գիտակցում, թե ինչ վտանգի առաջ են կանգնեցնում մեր հայրենակիցներին. «Կարծես մի ոգևորություն է տիրել` մենք միասնական ենք, մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք, մենք ունենք գաղտնի ջոկատներ.. Այո, մենք միասնական ենք ու հզոր, և կոնկրետ Քեսաբի հարցում այդ ուժն եկեք օգտագործենք ճիշտ ուղղությամբ` օգնելով մեր հայրենակիցներին: Հավատացեք, նրանք ապրում են իրական պատերազմական պայմաններում` ոչ վիրտուալ, ոչ երևակայան, ոչ համակարգչային խաղերի և ոչ էլ մարտաֆիլմերի մեջ: Հնարավոր չէ ցանկացած պահի անջատել այդ «կռիվ կինոն»: Խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, ինչպես ուզում եք ընկալեք, դադարեցրեք այսօրինակ տեղեկատվության տարածումը, մարդիկ կանգնած են իրական վտանգի առջև..»,- մասնավորապես գրառել է Ն.Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները