Բարեկարգման ծրագրերի շրջանակում շուրջ 25 հեկտարով կավելանա մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը
2014թ.-ին նախատեսված այգիների և պուրակների վերակառուցման ու նորերի կառուցման ծրագրի արդյունքում ընթացիկ տարում մայրաքաղաքի բարեկարգ զբոսայգիների թիվը կավելանա ևս 10-ով՝ շուրջ 25 հա տարածքով ավելացնելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը, տեղեկացնում են քաղաքապետարանի մաուլի բաժնից:
Ընթացիկ տարում կավարտվի նաև Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգու վերակառուցման ծրագիրը: Շուրջ 7 հա կազմող տարածքում ևս կստեղծվեն հանգստի հարմարավետ պայմաններ: Կարդիականացվեն արտաքին լուսավորության և ոռոգման համակարգերը: Պանթեոնի հարակից այգու տարածքը, որն այսօր գտնվում է ոչ բարվոք վիճակում, ամբողջությամբ կվերակառուցվի ու կդառնա քաղաքային նշանակության լիարժեք հանգստի գոտի:
Մմեկնարկել են նաև Կիրովի անվան մանկական զբոսայգու վերակառուցման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է մասնավոր ներդրումների հաշվին, վարձակալի կողմից, ինչն, ի դեպ, պայմանագրային պարտավորություն է: Ծրագրի արդյունքում հանգստի այս գոտին բնակիչներին կներկայանա նորովի և ապահովված կլինի լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: