
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Ցեղասպանության մասին բանաձև է ընդունել, Դավութօղլուն անհանգիստ է
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քառորդի դարի ընթացքում առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել՝ կոչ անելով սենատին՝ հիշատակել այս հանցագործությունը և նախագահին՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությամբ աջակցել դեռևս չպատժված ցեղասպանության փաստի հաստատմանը: Այս մասին տեղեկացնում Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):
Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունվել է 12 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնությամբ քվեարկությունը տեղի է ունեցել Capitol Hill-ում՝ Հայոց ցեղասպանության քննարկմանը նվիրված ժողովում, որի ժամանակ վերջինս հայտարարել է. «Ինձ համար և կարծում եմ՝ բոլորի համար կա մի հստակ փաստ. ցեղասպանությունը ցեղասպանություն է, և հնարավոր չէ դրան մեկ այլ անուն տալ, պետք է ճանաչել այն»:
Նա նշել է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, անհրաժեշտ է այս հարցին առավել գլոբալ մոտեցում ցուցաբերել:
Հաջորդ տարի, նշելով Օսմանյան կայսրության կազմակերպած Հայոց կոտորածի 100-ամյա տարելիցը, որը վերապրած մարդկանցից քչերն են ողջ մնացել, և որի հետևանքով 1.5 մլն մարդ է զոհվել, կարևոր է այս անգամ ավելի գլոբալ մտածել»:
«Այսօրվա քվեարկությունը հաստատել է Ամերիկայի ձգտումը դեպի ճշմարտության հաստատում, որը Թուրքիայի՝ ցեղասպանության ժխտմանն ուղղված քարոզարշավի լուրջ խափանում է և հստակ հաղորդագրություն է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ նա պետք է վերջ տա իր վարչակազմի հանցակցությունն Անկարային: Մենք շնորհակալություն ենք հայտնում Մենենդեսին, ինչպես նաև յուրաքանչյուր սենատորի, ովքեր քվեարկել են մարդու իրավունքի համար»,- նշել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Hurriyet Daily News»-ի փոխանցմամբ էլ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն արդեն հասցրել է զանգահարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին