«Վուայել» երգչախումբ. Առաջին անգամ Հայաստանում և երկու բացառիկ համերգ
Երևանում և Գյումրիում համերգներով հանդես է գալու ֆրանսիական «Վուայել» երգչախումբը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի աշխատակից, տուրիզմի ծրագրերի համակարգող Ազնիվ Ասլիկյանը:
«Սկզբնական շրջանում խմբի անդամները նպատակ ունեին որպես զբոսաշրջիկներ այցելել Հայաստան: Քանի որ նրանց այցը համընկնում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի հետ, առաջարկեցինք ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար: Նրանք ողջունեցին մեր առաջարկությունը»,- ասաց նա:
Խումբը կազմված է միայն կանանցից, կատարում են դասականից մինչև ժամանակակից երաժշտություն:
«Հայաստանում կատարելու են նաև Կոմիտաս»,- նշեց Ա. Ասլիկյանը:
Խմբի անդամները, բացի ղեկավարից, առաջին անգամ են լինելու Հայաստանում: Նրանց հետ գալու են նաև ամուսինները: Մեկ շաբաթ մնալու են Հայաստանում: Այդ ընթացքում նրանք կծանոթանան Երևանին և հիմնականում Հայաստանի հյուսիսային շրջաններում գտնվող մշակութային հուշարձաններին:
Նշենք, որ համերգները կայանալու են ապրիլի 14-ին Երևանում (Սայաթ-Նովայի անվ. Երաժշտական դպրոց) և ապրիլի 17-ին Գյումրիում (Շերամի անվ. երաժշտական դպրոցում):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները