Ոստիկանության ՊՊ վարչության պետի գլխին շարունակում են սև ամպեր կուտակվել
Ոստիկանության պետական պահպանության պետ Ռոմիկ Մկրտումյանի գլխին շարունակում են սև ամպեր կուտակվել։
«Ըստ Մկրտումյանի շրջապատում տարածված տեղեկությունների, Վովա Գասպարյանը պահանջել է Ռոմիկ Մկրտումյանից վերադարձնել համակարգից աշխատած գումարները, անգամ թանկարժեք մեքենան է ձեռքից առել»,-գրել է «Հրապարակ»-ը։
Թե որքանով է հաջողվել վերականգնել նյութական «կորուստները»՝ տիրոջ ներմանն արժանանալու համար, «Հրապարակ»-ը փորձել է պարզել անձամբ Մկրտումյանից։ Սակայն նա հղում արեց լրատվական ծառայությանը։
«Բոլոր հարցերը՝ Աշոտ Ահարոնյանին»,-ասել ու անջատել է հեռախոսը։
«Նշենք, որ այս համակարգում ոչ միայն Ռոմիկ Մկրտումյանին, նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին վերադասը խստիվ արգելել է լրատվամիջոցների հետ շփվել, քանի որ երկուսն էլ հակված են չգիտակցված «բացահայտումների»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան