ՀՅԴ-ում առանձնապես ոգևորված չեն կոալիցիա մտնելու գաղափարով
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀՅԴ շարքերում առանձնապես ոգևորված չեն ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու գաղափարով, էլ առավել ոգևորված չեն լուրով, որ Դավիթ Լոքյանը հնարավոր է փոխվարչապետ կամ նախարար նշանակվի։
«Բանն այն է, որ Լոքյանը բավական ընդունելի է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև Հովիկ Աբրահամյանի համար, վերջինիս հետ քավոր-սանիկ է, և փոխվարչապետ դառնալու դեպքում նա ՀՅԴ-ի համար կդառնա անվերահսկելի և գրեթե կկրկնի Վահան Հովհաննիսյանի ուղին: Կա մեկ այլ հանգամանք ևս, Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում աշխատել փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ և ուզում է ունենալ իր փոխվարչապետը»,-գրել է թերթը: