Երևանի այգիներն ու պուրակները կվերակառուցվեն
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասել է, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջ ընկնել գրաֆիկից և Տարոն Մարգարյանի նախընտրական խոստումներն իրականացնել նախատեսվածից ավելի շուտ:
«Խոսքը Երևանում մի շարք այգիների ու պուրակների վերակառուցման աշխատանքների մասին է, որոնց նախագծերի վերաբերյալ խոսել է «Երևան-նախագիծ» ինստիտուտի տնօրեն Սիրեկան Օհանյանը, ով տեղեկացրել է, որ 2014 թվականի ծրագրով նախատեսված են այգիների և պուրակների բարեկարգման մի շարք նախագծեր, որոնք նախատեսված է ավարտել քառամյա ժամկետում»,-գրել է «Հրապարակ»-ը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին