Ինչու ՀՅԴ-ն հրաժարվեց եռյակի հետ հանդիպումից
Ինչպես հայտնի է, ՀՅԴ ու ԲՀԿ ղեկավարները երեկ գնացին նախագահական ու հանդիպեցին Սերժ Սարգսյանին հետ: Ս. Սարգսյանը հիմնականում ցանկացել է լսել նրանց պատկերացումները ապագա վարչապետի մասին: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ին նախարարի ընդամենը մեկ պորտֆել է առաջարկվում: Այդուհանդերձ, ՀՅԴ-ն, թերևս, ավելիի ակնկալիք ունի: Սա է պատճառը, որ Հրանտ Մարգարյանն այդպես էլ չի մասնակցել քառյակի ղեկավարների հանդիպմանը:
Ինչպես հայտնի է՝ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ Սերժ Սարգսյանի կոնսուլտացիաներից հետո հանդիպել են ոչ իշխանական քառյակի երեք ուժերի ղեկավարները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը և քննարկել համատեղ քաղաքական օրակարգ ձևավորելու հարցը, իսկ ՀՅԴ-ն հրաժարվել է հանդիպումից: